Խոշոր ավտովթար Մասիս քաղաքում. բախվել են Honda-ն ու Mercedes-ը, վերջինը կողաշրջվելով հայտնվել է պարսպի մոտ, կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Մասիս քաղաքի Արդյունաբերական փողոցի և Էմիածնի խճուղու խաչմերուկում բախվել են 39-ամյա Սևակ Օսիպյանի վարած Honda մակնիշի 99 ՏՕ 799 համարանիշի և 19-ամյա Վաղարշակ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 34 TM 952 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բետոնե պարսպի տակ, իսկ վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Մասիսի բժշկական կենտրոն։
Շարունակությունն՝ այստեղ.