Երևանում 30-ամյա վարորդը Nissan-ով բախվել է էլեկտրասյանը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վրեժ Սահակյանը Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած Nissan մակնիշի 35 MR 147 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդի կինն ու երեխան տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Շարունակությունն՝ այստեղ.