Այս գիշեր Ադրբեջանի զինուժի մի խումբ առաջխաղացման փորձ է արել. արձակվել է 1400 կրակոց. ԼՂՀ ՊԲ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արեւելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ եւ կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ: