Կոտայքի մարզի Գողթ գյուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից Նիվայի վարորդը մահացավ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զոհրապ Պետրոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 2-ին Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գողթ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարող Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ։ Խմբում ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Շարունակությունն՝ այստեղ.