Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավագույն կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի

ՖՈՏՈ

Խոյ
Դիմանալ Խոյ-կնոջը կարող է միայն շատ ուժեղ տղամարդը։ Գառնուկ ձևանալով՝ այդ կինը միանգամից իր բնավորությունը ցույց չի տա։ Իսկ հետո․․․ Այս կինը կփորձի ճկել ցանկացած տղամարդու, և որքան ուժեղ լինի մրցակիցը, այդքան թեժ կլինի պայքարը։ Ամեն Աստծո օր այդ համառը մի փոքրիկ Առմագեդոն պետք է ապրի։ Այստեղ կա երկու ելք՝ պայքարել մինչև վերջ, կամ մոռանալ և հանձնվել ։ Սակայն այդ դեպքում Խոյ – կնոջ հետքարքրությունը կկորչի և նա կսկսի փնտրել նոր՝ ավելի ուժեղ մրցակից։ «Կյանքը պայքար է» ՝ սա է Խոյ-կնոջ կարգախոսը։ Շատերին դուր է գալիս։

Ցուլ
Ցուլ կնոջ դասական կերպարը՝ սղոց շնաձուկ։ «Կսղոցի» ցանկացած տղամարդու։ Նրա կանացի զինանոցում կան նաև շանտաժն ու մանիպուլյացիան։ Այս կնոջ համար ամուսինը, որը հեռուստացույցի կամ համակարգչի առջև է նստած՝ թշնամի է, որին շատ շտապ որևիցե օգտակար գործ է պետք գտնել։ Ցուլ-կնոջից չես թաքնվի՝ կգտնի և կստիպի անել այն, ինչը հարկ է համարում։ Եթե ամուսինը նրան սիրում է և համբերատար է , ապա ժամանակի ընթացքում կարող է կարիերայում մեծ հաջողությունների հասնել։


Երկվորյակներ
Այս կանայք սիրախաղ և ֆլիրտ են սիրում։ Սակայն ոչ բոլոր տղամարդիկ կարող են ամուսնության ընթացքում մշտապես սիրախաղ ապահովել։ Իսկ Երկվորյակ – կինը տեսնում է իր ամուսնու ողջ էությունը, իսկ ինչը որ չի տեսնում՝ կիմանա վաղ թե ուշ, և ամեն հարմար պահի մատնացույց կանի նրա բնավորության բոլոր բացասական կողմերը։ Սակայն եթե տրամադրությունը լավ է, ապա կօգտագործի այդ գիտելիքները անձնական նպատակներով։ Իսկ ընդհանուր առմամբ այս կանայք բավականին թեթև են շփման մեջ և կենսուրախ, երբեմն էլ՝ արկածախնդիր։ Ամուսնությանը վերաբերվում են նույնքան թեթև և սիրում են բազմազանությունը, ինչը պետք է հաշվի առնել և չսպասել այս կանանցից խորը և ուժեղ զգացմունքների ։ Բայց այս կնոջ հետ երբեք չեք ձանձրանա։

Խեցգետին
Խեցգետինը կատարյալ կին կլինի ։ Նրա համար առաջին տեղում միշտ տունը կլինի։ Հոգատար մայր և կին է, կարգն ու հարմարավետությունն ապահովված են։ Ճիշտ է , իրենք շատ նուրբ հոգի ունեն և ժամանակ առ ժամանակ տրամադրության տատանումներ են նկատվում, սակայն ո՞ւմ հետ չի պատահում։ Երազկոտությունը վերածվում է պրագմատիզմի, իսկ խստությունը հանկարծ քնքշություն է դառնում։ Այն տղամարդը, որը կարծքում է , որ Աստծո պարգևի է արժանացել և կարող է չզբաղվել տնային և ընտանեկան խնդիրներով, իսկույն կպատժվի և մանրամասն հրահանգներ կստանա, թե ինչ է նա պարտավոր անել, ինչն է կյանքում կարևոր և ով է տան տերը։


Առյուծ
Առյուծ-կինը պետք է փայլի։ Եթե նրան հաջողվել է հարուստ ամուսին գտնել, որը պատրաստ է ապահովել շքեղ հանգիստը, ժամանցը, երեկույթները, ապա այդ կինը տղամարդուն հնարավորություն կտա շարունակել աշխատել իր բարօրության համար։ Հակառակ դեպքում ամուսինը ստիպված կլինի կատարել թագուհու հրահանգները։ Այս տարբերակներից յուրաքանչյուրն էլ պրագմատիկ և հզոր Առյուծ-կինը կկարգավորի այնպես, որ բոլորին հարմար լինի․ տղամրդն աշխատում է, կինը՝ աստղ է և թագուհի ամենուր, և բոլորը հիանում են, թե որքան շքեղ կին է և օրինակելի ընտանիք։

Կույս
Կույս-կանայք ապրում են և մտքով , և սրտով։ Իրենք շատ լավ տնային տնտեսուհիներ են՝ տնտեսող, կոկիկ և պրակտիկ։ Այո, երբեմն ձանձրալի են, և ի՞նչ։ Մի՞թե դուք երբեք չեք նվնվում։ Փոխարենը Կույսը միշտ հասկանում և աջակցում է ամուսնուն՝ գրեթե ցանկացած իրավիճակում։ Տղամարդու լավագույն ընկերը կինն է։ Այս կանոնը Կույսի ամուսինը պետք է անգիր հիշի։ Նույնիսկ երբ նա սկսում է ձանձրացնել իր ամուսնուն։ Սակայն բոլոիրի մոտ էլ պատահում է այս տեսակ ժամանակավոր «խենթություններ» ․ ընտանեկան կյանքում ամեն բան հարթ չի կարող լինել։

Կշեռք
Կշեռք-կնոջ բնությունը բավականին հակասական է։ Նրա մեջ համատեղված են հակասող հատկանիշներ՝ նրբություն և կոպտություն, նա շատ էմոցիոնալ չէ և միևնույն ժամանակ կարող է շատ հեշտությամբ բռնկվել։ Նուրբ և փոքր-ինչ գոռոզ կինը սովոր չէ ծանրաբեռբվածությանը, որը հաճախ է պատահում կյանքում։ Կենցաղում անիմաստ էակ է, և ավելի լավ կլինի , եթե ամուսինն այդ բեռը վերցնի իր ուսերին՝ ապահովի նրա հարմարավետությունն ու ուրախացնի տարատեսակ հաճելի անակնկալներով և ամեն կերպ պաշտպանի կնոջը անախորժություններից և դժվարություններից։

Կարիճ 
Կարիճ-կինը զգացմունքային, խորհրդավոր և համեստ է։ Սակայն նրբությունը զուգորդվում է նպատակասլացության և ամրության հետ։ Շատ նուրբ ինտուիցիան կհուշի այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Նա ինքը կընտրի տղամարդուն և կգայթակղի նույնիսկ հեռավորության վրա։ Շատերիը կարծումն, թե Կարիճ-կանայք կախարդներ են։ Իսկ իրականում Կարիճ-կինը պարզապես ցանկացած տղամարդու երազանքն է։ Եթե սիրում է , ապա և սիրուհի է , և ընկեր, և խելացի զրուցակից։ Իմաստուն և ուժեղ տղամարդը կգնահատի դա։

Աղեղնավոր
Կին-զինվոր, ամազոնկա։ Ամեն տղամարդ չէ, որ կարող է դիմակայել այդ ճնշմանը։ Ոչ մի անհանգստություն ամուսնության վերաբերյալ՝ լավ տնային տնտեսուհի է, իսկ սեքսը նրա համար կարծես սպորտ լինի։ Հեշտությամբ է ծանոթանում տղամարդկանց հետ, հեշտությամբ ամուսնանում, հեշտությամբ երեխաներ ունենում, և նույն հեշտությամբ՝ ամուսնալուծվում։ Այս կինը տանել չի կարող միապաղաղությունը և ազատություն է սիրում։
Եթե ամուսինը նահապետական բռնապետության մոլի կողմնակից չէ, ապա ամուսնական կապի մեջ նրան երկար պահելու հույս կա՝ ցույց տալով, որ նա կարող է հեռանալ, երբ ցանկանա։

Այծեղջյուր
Այծեղջյուր –կինը հաստատ գիտի, թե ինչպիսին պետք է լինի նրա ամուսինը, և այդ պատճառով կարող է դեռ երկար «տանը մնալ»։ Բարդ է իդեալին գտնելը։ Եթե այնուամենայնիվ հաջողվեց ամուսնանալ, ապա նա շատ հավատարիմ և լավ կին կլինի։ Միայն այն պայմանով , որ ամուսինը պետք է չթուլանա և շարունակի համապատասխանել իր իդեալին։ Այդ դեպքում նա կանի ամեն բան, որպեսզի ամուսինը հասնի իր նպատակներին, որոնք կօգնի գտնել հենց նա՝ կինը։ Եվ միշտ հասկանալի կերպով կբացատրի, թե ինչու նա պետք է երջանիկ լինի։

Ջրհոս
Թեթև և հանգիստ Ջրհոս-կինը չի վախենում դժվարություններից։ Նրա կայտառությունն ու մարդամոտությունը, բարյացակամությունն ու սրամտությունը գայթակղոևմ են տղամարդուն։ Առհասարակ, այս կանանց հետ շատ լավ է ընկերություն անել՝ հաստատ չեք ձանձրանա։ Իսկ միապաղաղ և հանգիստ ընտանեկան կյանքը կարող է տխրություն առաջացնել նրա մոտ, և ստիպված կլինեք ամոքել նրան արկածներով։ Չնայած, որ որոշ ժամանակ նա կարող է ընտանիքի լավ կին և մայր լինել, նրան պարբերաբար դրական լիցքեր են պահանջվում՝ ցանկալի է անսպասելի և օրիգինալ։ Դիմացիր, ամուսին, դու էլ հրեշտակ չես։


Ձկներ
Սա իսկապես կին-առեղծված է։ «Ճանաչիր ինքդ քեզ» Ձուկ-կնոջ գլխավոր խնդիրն է։ Ամուսինը պետք է ապահովի նրան ինքնաճանաչմամբ ազբաղվելու հնարավորթյամբ՝ պաշտպանել, ապահովել , հաճախ նվերներ գնել, զվարճացնել։ Այս դեպքում նա լավ կին և մայր կստանա։ Իսկ եթե Ձուկը իր համար ամուսին է գտել, որը ինքն էլ դեմ չէր լինի այս ամենից օգտվել, ապա պիտի մի փոքր տանջվի։ Իսկ Ձկները տանջվելու վարպետներ են։ Սակայն ո՞վ կարող է խանգարել Ձկնիկին լողալով փախչել՝ ավելի լավ կյանք որոնելու։

Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»
Самое популярное