Ալավերդիում 6 մանկապարտեզների փակման պատճառը պղնձամոլիբդենային կոմբինատն է. բնակիչներ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱլավերդի քաղաքի մանկապարտեզների փակման պատճառն այն է, որ քաղաքի բյուջեն չի ստացել այն գումարները, որ պետք է վճարեր Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը որպես բնապահպանական վճար: Այս մասին քաղաքի բնակիչները նշել են ԲՀԿ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ:
Քաղաքացիների խոսքով, դրա պատճառով քաղաքի բյուջեից մանկապարտեզների ֆինանսավորումը ժամանակավորապես կասեցվել է։
ԲՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բնակիչները բողոքել են, որ Ալավերդի քաղաքի մանկապարտեզների փակումը իրենց կանգնեցրել է անելանելի վիճակի առջեւ եւ խնդրել են միջամտել՝ հարցը արագ կարգավորելու համար։
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության պատգամավորները խոստացել են խնդիրը ներկայացնել կառավարությանը, քանզի նշյալ կոմբինատը որեւէ իրավունք չունի չկատարելու օրենքով սահմանված իր պարտականությունը եւ քաղաքը կանգնեցնելու նման խնդրի առջեւ։
Նշենք, որ վերջին օրերին Ալավերդիում 6 մանկապարտեզ է փակվել: