ԻՊ գրոհայինները 9 լիբիացի զինվորականների են գլխատել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌազմական մամլո քարտուղար Ահմեդ ալ-Միսմարը հայտարաարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Լիբիայի ազգային բանակի դիրքերի վրա և գլխատել 9 զինվորականների: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Առնվազն ինը զինվոր է գլխատվել, նույն եղանակով սպանվել են նաև 2 խաղաղ բնակիչ», - ասել է Ահմեդ ալ-Միսմարը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` հարձակումը տեղի է ունեցել Տրիպոլիից 500 կմ հարավ: