«Oրենքով գող» Շաքրո Մոլոդոյը կապ է ունեցել իրավապահների հետ. լրատվամիջոց
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՔրեական հեղինակություն Զախարիա Կալաշովի (հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ) խմբի կորիզը կազմել են նախկին ուժայինները, իսկ դրամաշորթությամբ զբաղվող այդ խմբի գործունեությունը ծածկել են գործող ոստիկանները, գրում է «Կոմերսանտ»–ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Կալաշովի ձերբակալության հատուկ գործողությանը, որը վարել են իրավապահ մարմինները ԱԴԾ–ի հետ համատեղ, նախորդել են մի քանի ձերբակալություններ։ Այս տարվա հունվարին ձերբակալվել էր քրեական հետախուզության օպերատիվ ծառայող Իլդար Շաքիրովը եւ լիազոր տեղամասային տեսուչ Ռինաթ Զինաթուլլինը։ Հետաքննության վարկածի համաձայն՝ նրանք կոծկել են իրենց գործընկերների շորթիչ գործունեությունը։ Ոստիկանների դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 293–րդ հոդվածի հատկանիշներով՝ «Անփութություն»։
Մոսկվայում ձերբակալել են օրենքով գող Շաքրո Մոլոդոյին
Շաքրո Մոլոդոյին դրամաշորթության համար մեղադրանք է ներկայացվել
Մյուս ձերբակալվածը ՌԴ ՆԳՆ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին աշխատակից Եվգենի Սուրժիկովն է։