Ռուսական օդուժը 1 շաբաթում Սիրիայում ոչնչացրել է ահաբեկիչների 730 կետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին 1 շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին պատկանող ինքնաթիռները ոչնչացրել են ահաբեկչական տարբեր խմբավորումներին պատկանող ավելի քան 730 կետ։ Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ն։
Գործակալությունը նշում է, որ նշված ժամանակահատվածում ռուսական ինքնաթիռները կատարել են 290-ից ավելի մարտական թռիչք։
Բացի ինքնաթիռներից, անօդաչու սարքերը 120-ից ավելի հետախուզական թռիչքներ են իրականացրել և հայտնաբերել ահաբեկիչներին պատկանող ավելի քան 160 օբյեկտ։