Մալայզիայի արքայադուստրն ամուսնացել է հոլանդացի ֆուտբոլիստի հետ (լուսանկարներ)
ՍՊՈՐՏԵրիտասարդը սրճարանում հանդիպում է գեղեցիկ աղջկա, սիրահարվում, իսկ հետո պարզում, որ նա իսկական արքայադուստր է: Սա հնչում է հեքիաթի պես, սակայն միանգամայն իրական պատմություն է Մալայզիայի արքայադուստր Տունկու Տուն Ամինա Սուլթան Իբրահիմի և հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Դենիս Մուհամադ Աբդուլահի սիրո մասին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Մալայզիայի սուլթանի միակ դուստրն ամուսնացել է իրենից 3 տարով փոքր մարզիկի հետ, ինչի կապակցությամբ կազմակերպվել է ժամանակակից ճոխություններն ու հին ավանդույթները համադրող խնջույք:
Հայտնի է, որ 31-ամյա արքայադուստրն ու նրա 28-ամյա ընտրյալը հանդիպել են սրճարանում: Երիտասարդների կապը տևել է 3 տարի, ինչից հետո հոլանդացին կրոնափոխ է եղել, փոխել է քրիստոնեական անունը (Դենիս Վերբաաս) ու այլազգի գեղեցկուհու հետ ամուսնանալու իրավունք ստացել:
Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել թագավորական ընտանիքի նստավայրում, որտեղ հավաքվել են ընտանիքի անդամները, ընկերները՝ մոտ 1.200 մարդ: