Ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ի 21-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է Peugeot-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում և բախվել պատին. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 21-ամյա Յուրի Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի 34 FO 697 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ, 59-ամյա Գագիկ Բաբայանի վարած Peugeot մակնիշի 17 OU 727 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում և բախվել պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի վարորդ Գ. Բաբայանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Շարունակությունն՝ այստեղ.