Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Էս-Սուխնե քաղաքը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍիրիայի կառավարական ուժերին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Էս-Սուհնե քաղաքը ԻՊ գրոհայինների ձեռքից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Քաղաքի ազատագրումը հնարավոր կդարձնի Դեյր-Էզ-Զորի ապաարգելափակումը։
Համատեղ մարտական գործողություններն ընթացել են այսօր՝ օգոստոսի 13-ին՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի, Սիրիայի կառավարական զորքերի և ազգային աշխարհազորայինների մասնակցությամբ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Դեյր-Էզ-Զորը համարում է նշված շրջանի հիմնական կետը, որն արդեն մի քանի տարի է՝ շրջափակված է ԻՊ ահաբեկիչների կողմից։ Նրա ազատագրումը, ըստ Շոյգուի, կնշանակի գրեթե հաղթանակ՝ ԻՊ-ի դեմ։