Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրուիդների աստղագուշակ. ով եք դուք

ՖՈՏՈ

Ծանո՞թ եք արդյոք դրուիդների աստղագուշակին։ Այն ներառում է 13 նշան։

1. Կեչի՝ հաղթող (դեկտեմբերի 24-հունվարի 20)։ Այս մարդիկ ճկուն բնավորություն ունեն, հաճելի վարք, աշխատում են որևէ մեկին չնեղացնել։ Նրբանկատ են, հանգիստ, ոչինչ չեն պահանջում և ոչնչի համար չեն զղջում։ Իրենց տարերքներում հիմնականում կայուն են, շրջապատից ուշադրություն չեն պահանջում, բայց ստանում են դա։

2. Արոս՝ մտածող (հունվարի 21-փետրվարի 17)։ Ներդաշնակ արտաքինն ու բարեկիրթ վարքագիծը նրանց ցանկալի հյուր են դարձնում ցանկացած վիճակում։ Գրեթե միշտ լավ տրամադրություն ունեն, որը կիսում են մյուսների հետ։ Ընկերասեր են, ֆենոմենալ ինքնակառավարում ունեն, որևէ մեկին չեն հոգնեցնում իրենց հոգսերով ու խնդիրներով։

3. Հացենի՝ հիացնող (փետրվարի 18-մարտի 17)։ Առանձնանում են ինքնագոհությամբ։ Հաճելի արտաքին ունեն, ուժեղ են։ Այս ամենը, ինչպես նաև՝ ներքին լարվածության բացակայությունը գրավում են մարդկանց ուշադրությունը։ Նրանց կարծիքով՝ միայն իրենք են արժանի ուշադրության և հոգատարության, միայն իրենց պետք է ենթարկվեն բոլորը։ Հպարտ են, անկախ։

4. Լաստենի՝ դիմացից քայլող (մարտի 18-ապրիլի 14)։ Ուժեղ անհատներ են, ովքեր պատրաստ են գնալ կյանքի իրենց ճանապարհով։ Առանձնանում են համարձակությամբ։ Վստահելի գործընկերներ են, բայց գերադասում են կռիվ տալ իրենց հետաքրքրությունների համար և իրենց ետևից տանել մարդկանց։ Անհանգիստ հոգին նրանց անտեսանելի հեռուներն է տանում։

5. Ուռենի՝ հետևող (ապրիլի 15-մայիսի 12)։ Շատ դժվար է հասկանալ այս մարդկանց, քանի որ նրանք բազմաթիվ մութ կողմեր ունենհ։ Սովորաբար համառ են և խորաթափանց։

6. Ալոճենի՝ իլյուզիոնիստ (մայիսի 13-հունիսի 9)։ Միշտ նոր մտքեր ունեն, բազմաթիվ տաղանդներ և հեշտությամբ հարմարվում են բոլոր փոփոխություններին։ Կարողանում են ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Որպես կանոն՝ նրանց ուժը հակառակորդի թուլությունը հասկանալն է։ Նրանք լավ ստրատեգներ են։

7. Կաղնի՝ կայունացնող (հունիսի 10-հուլիսի 7)։ Առանձնանում են լայն աշխարհայացքով։ Նրանց կարևոր հատկություններից են լավատեսությունն ու ճշմարտությունն ասելու կարողությունը՝ առանց մտածելու հետևանքների մասին։ Սակայն անզգուշությունը կարող է նրանց թույլ կողմը լինել։ Հատուկ է նաև ինքնազոհողությունը։

8. Փշարմավ՝ ղեկավարող (հուլիսի 8-օգոստոսի 4)։ Առավել քիչ են հակված ռիսկի դիմել։ Դա չեն անի, քանի դեռ չեն մտածել դրական և բացասական կողմերի մասին։ Նրանց հատուկ է նպատակային լինելը, պրակտիկ են, կարող են պարզ տրամաբանության միջոցով խնդիրներ լուծել։

9. Պնդուկենի՝ գիտակ (օգոստոսի 5-սեպտեմբերի 1)։ Խելացի են, սթափ մտածող։ Մտածողության ճկունությունը նրանց դարձնում է հրաշալի բանավիճողներ և գրողներ։ Լավ կազմակերպիչներ են, ովքեր կարող են ամեն ինչ մանրամասն մտածել։ Գիտելիքներ ձեռք բերելու պահանջը նրանց դարձնում է լավ գիտնականներ և մասնագետներ։

10. Խաղող՝ կազմակերպիչ (սեպտեմբերի 2-սեպտեմբերի 29)։ Զգայուն են և չափազանց զգացմունքային, բայց դժվար պահերին կարող են սառնասրտություն ցուցաբերել։ Կազմակերպված են, միշտ կայծակնային արագությամբ արձագանքում են անկանխատեսելի հանգամանքներին։ Կարող են օգնել ներդաշնակություն ու կայունություն ստեղծել։

11. Թավիշ՝ անհողդողդ (սեպտեմբերի 30-հոկտեմբերի 27)։ Նրանց հատուկ է դիմացկունությունը, բազմաթիվ տաղանդները, որոնք նրանց կարող են ճանաչում բերել: Որպես կանոն՝ ունենում են սեփական առանձնահատուկ ոճը։ Միևնույն ժամանակ՝ հակված են անվճռականություն ցուցաբերել, և կյանքում ունենում են ինչպես՝ մեծ հաղթանակներ, այնպես էլ՝ պարտություններ։

12. Եղեգ՝ խուզարկու (հոկտեմբերի 28-նոյեմբերի 24)։ Այս մարդիկ լուրջ ազդեցություն են թողնում մյուսների վրա։ Դերը, որ նրանք խաղում են, բացառում է թուլության ցանկացած դրսևորում և նույն տեղում նստած մնալը։ Գերադասում են փոխել իրադրությունը, ցանկանում են միանգամից փոխել կյանքը։

13. Շամբուկ՝ որոնող (նոյեմբերի 25-դեկտեմբերի 23)։ Զարգանում են աստիճանաբար։ Երիտասարդ տարիքում նրանց հատուկ է երկար ժամանակ և էներգիա ծախսել անիմաստ նախագծերի վրա։ Հիմնականում անհանգիստ են կամ անբավ հետաքրքրասեր, ինչի արդյունքում ձգտում են խորը գիտելիքներ ձեռք բերել և հակված են հեռու ճամփորդությունների մեկնել՝ աշխարհայացքը լայնացնելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»
Самое популярное