Կենտրոնական Աֆրիկայում սպանել են Կարմիր խաչի 6 կամավորի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿենտրոնաֆրիկյան Հանրապետության հարավ-արևելքում բժշկական կենտրոնի վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վեց աշխատակից, գրում է korrespondent.net-ը:
«Մենք ցնցված ենք մեր կամավորների մահվան լուրից: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին միջոցներ ձեռնարկել մարդասիրական առաքելության աշխատակիցներին հարգելու համար»,- ասել է Կենտրոնաֆրիկյան Կարմիր խաչի նախագահ Անտուան Մբաո-Բոգոն:
Կազմակերպության տեղեկություններով՝ հարձակման ժամանակ հնարավոր է՝ սպանվել են և՛ բուժանձնակազմի անդամներ, և՛ քաղաքացիական անձինք: Դեռ այդ միջադեպի մասին այլ տեղեկություններ չկան:
Կամավորները մասնակցում էին Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևելքում՝ Գամբոյում, բժշկական հաստատությունում անցկացվող ճգնաժամային հանդիպմանը: