Աբխազիայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 20 տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱբխազիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է TR-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Աբխազիայի պաշտպանության նախարարությանը պատկանող պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 20 հոգի տուժել է:
Պայթյունը որոտացել է Գուդաութի շրջանի Պրիմորսկի գյուղում:
Նշվում է, որ վիրավորները ՌԴ քաղաքացիներ են: Տուժածների թիվը ճշտվում է: