Հուլիսի 11-ն Ազգաբնակչության համաշխարհային օրն է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՄԱԿ-ի տվյալներով՝ 1987 թվականի հուլիսի 11-ին Երկրի բնակչությունը կազմել է շուրջ 5 մլրդ մարդ: Այդ օրը պայմանականորեն կոչվել է Հինգ միլիարդի օր (Five Billion Day): Երկու տարի անց՝ 1989 թվականին, ՄԱԿ-ը համաշխարհային տոն է հիմնել՝ Ազգաբնակչության համաշխարհային օր (World Population Day), որն ամեն տարի նշվում է հուլիսի 11-ին:
Ըստ Calend-ի, ՄԱԿ-ի կանխատեսմամբ, մինչեւ 2050 թվականը Երկրի վրա 7.9-ից մինչեւ 10.9 մլրդ մարդ կլինի՝ կախված ընտանիքի պլանավորման արդյունավետ ծրագրերից: