ՔԻՉ ԱՌԱՋ առաջ անհայտ անձը կրակել է ոստիկանի ուղղությամբ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՔիչ առաջ անհայտ անձը կրակել է ոստիկանի ուղղությամբ: Հրաձգությունը տեղի է ունեցել բնակելի տներից մեկի մոտակայքում: Իրավապահ մարմնի աշխատակցին կանչել է տեղի բնակիչներից մեկը` բողոքելով, որ ինչ-որ մեկը վնասել է իր մեքենան:
Դեպքի վայր ժամանած ոստիկանի ուղղությամբ կրակ են բացել: Նա ևս պատասխան կրակոցներ է հնչեցրել: Ոստիկանին փամփուշտներից պաշտպանել է զրահաբաճկոնը, սակայն մի փամփուշտ դիպել է որովայնի ստորին մասին: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց:
Քննիչները կարծում են, որ այս միջադեպն առնչություն չունի երեկ գիշերը Դալասում տեղի ունեցած հրաձգության հետ, որի հետևանքով 5 ոստիկան էր մահացել:
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում: