Բռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին
ՍՊՈՐՏՀայ բռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին։
Երկրորդ միջին քաշային կարգում կայացած մենամարտը տեղի է ունեցել Մոնրեալում անցկացված բռնցքամարտի երեկոյի շրջանակում։
Մենամարտի իններորդ ռաունդի ավարտին Բազինյանը տապալել է մրցակցին, սակայն մրցավարը նոկդաուն չի արձանագրել։ Հաջորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը կրկին ստիպել է Բաթլերին ծնկի իջնել։
Կանադացի մարզիկին հաջողվել է ոտքի կանգնել, սակայն մրցավարը որոշել է դադարեցնել մենամարտը՝ համարելով, որ նա ի վիճակի չէ շարունակելու այն։
Էրիկ Բազինյանի հաշվին այժմ 33 հաղթանակ է (24-ը՝ նոկաուտով), 1 պարտություն և 1 ոչ-ոքի։