Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահվան դեպքերը, մասնավորապես վերջին տարիներին դրանց կտրուկ աճը լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 46-ամյա Արսեն Գևորգյանի մահը հերթական անգամ ուշադրություն հրավիրեց անազատության մեջ գտնվող անձանց կյանքի ու առողջության պահպանման համակարգային խնդիրներին։

Ակնհայտ էր, որ իշխանությունները Գևորգյանի նկատմամբ կալանքն օգտագործեցին որպես պատիժ, քանի որ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու էր, ու նրան կալանավորեցին քաղաքական դրդապատճառներով՝ դառնալով այդ մարդու ողբերգական մահվան պատճառ։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է, իսկ մինչ այդ նա առողջական գանգատներ չէր ներկայացրել։

Ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը, իսկ արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ, թեև մահվան ստույգ պատճառը դեռ պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Այս դեպքը, սակայն, առանձին միջադեպ չէ, այլ բազմահարկ խնդիրների շղթայի հերթական օղակը։ Վերջին հինգ տարվա պաշտոնական և միջազգային տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ համակարգում մահացության ցուցանիշները զգալիորեն տատանվել են, ընդ որում՝ առանձնապես մտահոգիչ պատկեր է գրանցվել 2025 թվականին, երբ մահերի թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 24-ի։ Համեմատության համար՝ 2021 թվականին անազատության մեջ գտնվող 13 մարդ է մահացել (որոնցից երեքը՝ ինքնասպանության հետևանքով), 2022-ին մահերի թիվը հասել է 18-ի (գրանցվել է երեք ինքնասպանություն և մեկ սպանություն), 2023ին՝ 16-ի (այդ թվում՝ երկու ինքնասպանություն), իսկ 2024-ին արձանագրվել է 12 մահ՝ բոլորը դասակարգված որպես բնական պատճառներով վրա հասած։ Մինչդեռ 2025 թվականին արձանագրված 24 մահերից ութը եղել է ինքնասպանության հետևանք, ինչը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ, վերջին 15 տարվա ամենաբարձր ցուցանիշն է (համեմատության համար՝ 2011 և 2016 թվականներին գրանցվել էր ինքնասպանության յոթական դեպք)։ Արդարադատության նախարարի փոխանցմամբ, մահվան դեպքերը շարունակվում են նաև ընթացիկ տարում. 2026 թվականի սկզբից արդեն արձանագրվել է ևս չորս մահ։

Առանձնապես խոսուն է 2025 թվականի առաջին հինգ ամսվա պատկերը. մինչև մայիսի 19-ը քրեակատարողական համակարգի պատասխանատվության ներքո գտնվող 13 մարդ է մահացել, չորսը՝ քաղաքացիական բժշկական հաստատություններում, ինը՝ անմիջապես քրեակատարողական հիմնարկներում։ Այդ 13 դեպքից հինգի պատճառը եղել է ինքնասպանությունը, իսկ մյուս ութը դասակարգվել են որպես բնական մահ։ Մասնավորապես, հունվարի 10-ին «Արթիկ» ՔԿՀ-ում մահացել է 1997 թվականին ծնված կալանավորված անձ, հունվարի 17-ին «Արմավիրում»՝ 1982 թվականին ծնված դատապարտյալ, հունվարի 28-ին Դատապարտյալների հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում՝ 1990 թվականին ծնված դատապարտյալ, մարտի 17-ին «Արթիկում»՝ 1976 թվականին ծնված կալանավորված անձ, իսկ ապրիլի 20ին «Նուբարաշենում»՝ 1973 թվականին ծնված դատապարտյալ։ Հատկանշական է, որ այս մահացածներից երկուսը պահվել են մենախցերում, իսկ մեկը մահացել է հենց այն բուժհաստատության հոգեբուժական բաժանմունքում, որը կոչված էր նրան բուժելու։

Բաց աղբյուրների և մասնագիտական դիտարկումների համաձայն, այս ողբերգությունների հետևում հաճախ կանխարգելիչ մեխանիզմների բացթողումներ են, երբ հիմնարկների վարչակազմերը նախապես տեղյակ են եղել ազատազրկվածների հոգեկան խանգարումների, ինքնասպանության նախկին փորձերի և պարբերաբար կրկնվող ինքնավնասումների մասին, սակայն պատշաճ գործողություններ չեն հաջորդել։ Դեռևս 2022 թվականի փետրվարի 21-ին «Նուբարաշենում» հայտնաբերվել էր 1981 թվականին ծնված Կ. Ա.-ի մարմինը. ըստ Քրեակատարողական ծառայության հաղորդագրության, նա պարբերաբար ինքնավնասումներ էր կատարում, 2020 թվականին ինքնասպանության փորձ էր արել, ուներ մի շարք քրոնիկ հիվանդություններ և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբույժի հսկողության ներքո։ Նմանատիպ մեկ այլ դեպք արձանագրվել է 2023 թվականին «Արմավիր» ՔԿՀ-ում. օգոստոսի 24-ին հոգեբույժը դատապարտյալներից մեկի մոտ ախտորոշել էր օրգանական անձնային խանգարում՝ թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված բարդացմամբ, և խորհուրդ տվել ստացիոնար բուժում։ Օգոստոսի 28-ին նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունք, սակայն սեպտեմբերի 1-ին տղամարդը հրաժարվել էր հետագա բուժումից ու պահանջել դուրս գրել իրեն։ Նրան վերադարձրել էին «Արմավիր» ՔԿՀ՝ առանց հարկադիր բուժման ընթացակարգ նախաձեռնելու և ինքնասպանության ռիսկը պատշաճ գնահատելու, ինչի հետևանքով հենց հաջորդ օրը նա ինքնասպանություն էր գործել։

 Նույն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, 2023 թվականի հունիսի 21-ին արձանագրվել էր ինքնասպանության մեկ այլ ուշագրավ դեպք, որն ընդգրկվել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 թվականի զեկույցում։ Մորը սպանելու համար դատապարտված անձը մյուս դատապարտյալների կողմից մերժված վերաբերմունքի էր արժանացել, և քրեական ենթամշակույթի չգրված կանոններն ու աստիճանակարգը խոչընդոտել էին նրան որևէ խցային հատվածում տեղավորելուն։ Արդյունքում տղամարդը երկու ամսից ավելի պահվել էր առանձին խցում, ապա ինքնասպանություն գործել՝ ի ցույց դնելով բանտային քրեական աստիճանակարգի և հարկադրված մեկուսացման կործանարար կապը։

 Առավել ցնցող է մամուլում լայն արձագանք գտած մեկ այլ պատմություն՝ կապված «Արմավիրում» պահվող դատապարտյալի հետ, որը երկարատև մեկուսացման ու հոգեկան առողջության լուրջ խնդիրների պայմաններում կտրել էր իր ութ մատը։ Հասարակական դիտորդական խմբի անդամ Շուշան Խնկոյանի խոսքով, դիտորդները բազմիցս դիմել էին պետական մարմիններին՝ պահանջելով նրան ապահովել անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնությամբ, սակայն ահազանգերն անարձագանք էին մնացել, և տղամարդն ի վերջո ինքնասպանություն էր գործել։ Խնդրի մասշտաբների մասին են վկայում նաև քրեակատարողական բժշկական ստորաբաժանման ռենտգենաբան Անահիտ Գրիգորյանի կողմից լրագրողներին ներկայացված ռենտգենյան լուսանկարները, որոնցում երևում են դատապարտյալների օրգանիզմում հայտնաբերված կուլ տված մեխերը, պտուտակները, ջերմաչափերն ու այլ օտար մարմինները։ Վիճակագրությունը փաստում է, որ 2025 թվականին ինքնավնասումներ է կատարել 183 մարդ՝ արձանագրելով ընդհանուր 617 դեպք (2024-ին՝ 626 դեպք՝ 205 անձի մասնակցությամբ), ինչը ցույց է տալիս, որ նույնիսկ ինքնավնասող անձանց թվի որոշակի նվազման պայմաններում միևնույն մարդիկ շարունակաբար վնասում են իրենց՝ չստանալով կանխարգելիչ աջակցություն։

 Բժշկական օգնության անբավարարության մասին են վկայում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես՝ Human Rights Watch-ի տվյալները, որոնց համաձայն, 2025 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանի տասը քրեակատարողական հիմնարկներից իննում պահվում էր հոգեսոցիալական խնդիրներ ունեցող 261 մարդ։ Նրանցից շատերը գրեթե զրկված էին հոգեբանական աջակցությունից, իսկ բուժումը հաճախ սահմանափակվում էր միայն դեղորայք նշանակելով՝ հոգեբույժների և հոգեբանների պակասի, անձնակազմի ոչ բավարար պատրաստվածության ու անհատական ուղեկցման բացակայության պատճառով։ Պատահական չէ, որ 2025 թվականի առաջին կիսամյակում արձանագրված վեց ինքնասպանության զոհերի մեծ մասն ունեցել է հոգեսոցիալական խնդիրներ։ Դիտորդական խմբին հասած ահազանգերի մեծ մասը նույնպես վերաբերել է բժշկական օգնությանը. ծանր հիվանդություններ ունեցող անձինք շարունակել են մնալ ՔԿՀ-ներում՝ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով զրկվելով արտաքին բուժհաստատություններում ժամանակին բուժում ստանալու հնարավորությունից։ Իրավիճակը չի շտկվել նաև 2025 թվականի հոկտեմբերին առանձին գործող «Դատապարտյալների հիվանդանոցի» փակումից և բժշկական սպասարկումը «Արմավիրի» տարածքում ստեղծված նոր ստորաբաժանում տեղափոխելուց հետո։

Թեև կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ սահմանված է, որ քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված անձի ինքնասպանության և ինքնավնասման ռիսկը պետք է գնահատվի անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, իսկ միջին կամ բարձր ռիսկի դեպքում հաջորդ 48 ժամում հոգեբանը (կամ սոցիալական աշխատողը) պետք է իրականացնի խորացված գնահատում ու մշակի կանխարգելիչ ծրագիր, ՄԻՊ զեկույցները ցույց են տալիս, որ թղթի վրա ամրագրված ընթացակարգերը գործնականում լիարժեք չեն գործում։ Առանձին մտահոգություն է երկարատև մեկուսացման պրակտիկան. արձանագրվել են դեպքեր, երբ դատապարտյալները մեկ տարուց ավելի, իսկ մեկ այլ դեպքում՝ շուրջ երեք տարի պահվել են մենախցերում՝ առանց մեկուսացման անհրաժեշտությունը հիմնավորող բավարար փաստաթղթերի և որոշումների պատշաճ վերանայման, ինչը խորապես վնասում է հոգեկան առողջությանը։

Մահվան յուրաքանչյուր դեպքից հետո պետական մարմինները սովորաբար նախաձեռնում են քրեական վարույթներ և նշանակում դատաբժշկական փորձաքննություններ, սակայն ինչպես փաստում են իրավապաշտպան կառույցների, այդ թվում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 2026 թվականի զեկույցներն ու ՄԻՊ գնահատականները, այդ քննությունները հաճախ մակերեսային են, չեն հրապարակայնացվում և սահմանափակվում են միայն մահվան անմիջական բժշկական պատճառը պարզելով։ Անպատասխան են մնում առանցքային հարցերը՝ արդյոք իրականացվե՞լ են պարբերաբար բժշկական զննումներ, ո՞վ է որոշել անձին երկարատև մեկուսացնել և ինչպե՞ս են արձագանքել դիտորդների ահազանգերին։

aniarm.info-ի վերլուծաբանների կողմից իրականացված այս ուսումնասիրությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ազատազրկումը մարդուն չի զրկում կյանքի և բժշկական օգնության իրավունքից. մարդուն կալանավայր տեղափոխելով՝ պետությունն իր վրա է վերցնում նրա անվտանգության ուղղակի պատասխանատվությունը, և մեկ տարում արձանագրված 24 մահը (որոնց գումարվում են նաև ինքնասպանության 46 փորձերը) պահանջում է ոչ թե ձևական վիճակագրություն, այլ խորքային, թափանցիկ քննություն և հստակ պատասխանատվություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
Самое популярное