Catalunya Radio. Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ 95%-ով համաձայնեցված է
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը, գործարքը 95%-ով ձևակերպված է, հայտնում է «Catalunya Radio»-ն:
Կատալոնական ակումբը մտադիր չէ նվազեցնել ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված հրաժարագինը` 222 մլն եվրո:
Բացի դա, ավելի քան 40 մլն եվրո ՊՍԺ-ից կստանա Նեյմարի հայրը` որպես բոնուս: Փարիզեցիները նրան գրավոր երաշխիք են տվել, որ գործարքը պաշտոնապես իրականացնելուց հետո այդ գումարը կվճարվի:
Վերջնական որոշումը պետք է կայացնի անձամբ Նեյմարը: «Բարսելոնայի» ղեկավարությունը կապ է հաստատել նրա հետ, սակայն վերջինս չի հաստատել այս տեղեկատվությունը: