Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը, ճանապարհը փակ է։ Այս մասին հայտնել է Սպուտնիկ Արմենիան։
Ջերմուկից Վայք տանող ճանապարհահատվածում՝ Ամուլսարի հանքի մոտակայքում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ շինտեխնիկան վնասել է գազատար խողովակը։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տրանսպորտային միջոցների շարժն ապահովվում է այլընտրանքային ճանապարհով։