Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ
ՍՊՈՐՏՉինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Հայաստանի հավաքականը կունենա երկու ներկայացուցիչ։
Տղամարդկանց 75 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնեն Գոռ Սահակյանն ու Տիգրան Կարապետյանը։
Հայ ծանրորդներից մրցահարթակ առաջինը դուրս կգա Տիգրան Կարապետյանը, որը հանդես կգա C խմբում։ Նրա մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 09:30-ին։
Ավելի ուշ մեդալների համար պայքարը կսկսի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։ Հայ ծանրորդի ելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։
Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունը վարկանիշային է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։ Հայաստանի հավաքականի ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։