Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևյան ռեժիմն անտեսում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի համառ պահանջները՝ դադարեցնելու հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, նշել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նրանք հերթական անգամ չեն ենթարկվել և պարզապես, ես կասեի, անտեսում են նույնիսկ նրան: Թեև Թրամփն այս հարցում համառ էր և շարունակում է համառ մնալ, բայց նրանք չեն լսում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: