Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթն իմ միակ զավակն է։ Շատ աշխույժ էր, էներգիայով լի։ Կարող էր այնքան խոսել, որ իրեն խնդրեի՝ հինգ րոպե լռիր, քո ցանկացած իրը կտամ քեզ։ Անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ նորմալ չէր խոսում, բայց ֆուտբոլիստների անուններ էր տալիս։ Բակում բոլորն ասում էին, որ իրեն ֆուտբոլի տանեմ։ Վեց տարեկան էր, երբ ընդունվեց «Բանանց» ֆուտբոլային ակումբ։ 15 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Խաղացել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, Մ-19-ում էլ են իրեն ընդգրկել, բայց վնասվածք ուներ, չկարողացավ խաղալ։ Փոքր տարիքում, երբ բակ էր իջնում, իրեն ասում էի՝ Դավի՛թ, այնպիսի հատվածում կխաղաս, որ պատշգամբից քեզ տեսնեմ։ Երբ մի պահ տեսադաշտիցս կորում էր, իջնում էի բակ, լսողությունս սրում, թե որտեղից է լսվում գնդակի ձայնը։ Գնում էի այդ ուղղությամբ, և Դավիթս այնտեղ էր լինում։ Իրեն միշտ գտնում էի գնդակի ձայնով։ Հիմա Եռաբլուրում նրա մոտ քարի գնդակ ենք տեղադրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Դավիթը Երևանում է ծնվել, այստեղ էլ անցել է նրա կյանքը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդու սիրելի առարկաներն էին պատմությունն ու աշխարհագրությունը։ «Հրաշալի հիշողություն ուներ։ Պատմական թվերին, աշխարհագրական տեղանուններին հրաշալիորեն տիրապետում էր։ Պարապում էր իսպաներեն, անգլերեն։ Երբ իրեն ասում էի, որ դասերը սովորի, արձագանքում էր. «Ես բարձր եմ ստանալու, անկախ նրանից կսովորեմ, թե ոչ»։ Եվ, իրոք, այդպես էլ լինում էր»։

Դպրոցն ավարտելուց հետո Դավիթն անվճար հիմունքներով ընդունվում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչական բաժինը։ Ուսման վերջին տարում զուգահեռաբար վեցամսյա՝ մերսման դասընթացների է մասնակցում, և երկու մասնագիտացմամբ ու կարմիր դիպլոմով ավարտում է բուհը։ Դավիթը պետք է մարզիկի իր կարիերան շարունակեր ֆուտբոլի ազգային հավաքականում, բայց ամեն ինչ այլ ընթացք ստացավ։ «Եղել են պահեր, երբ հիասթափվել է, բայց աննկարագրելի կամքի ուժ ուներ, սպորտն այն ավելի էր կոփել»։ Դավիթը չեղարկում է իր բոլոր պայմանագրերը, և 2019 թվականի հուլիսի 12-ին զորակոչվում է զինվորական ծառայության։ Վեց ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև, որպես ԲՄՊ-ի նշանառու, տեղափոխվել Որոտան։ «Իր միակ մտահոգությունն էր, որ ֆուտբոլը երկու տարով «թողնում» է։ Իսկ ես միշտ վախեցել եմ բանակում ներքին անհաշտություններից։ Այն, որ նման պատերազմ կլինի, անգամ մտքովս չէր անցնում։ Ուսումնական զորամասից իր առաջին զանգն այսօրվա պես եմ հիշում։ Ձայնն այնքան զրնգում էր, պարզ, ասաց՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է։ Նա հետք թողնող մարդ էր։ Պատահական չէր, որ թե՛ ծառայության ժամանակ, թե՛ տարբեր միջավայրերում շատ սիրված ու հարգված է եղել։ Իրեն այնքան ճանաչող մարդիկ կան տարբեր տեղերից, չեմ էլ իմացել, որ իր շրջապատն այդքան մեծ է: Իր հետ ծառայած տղաների հետ կապ ունենք, շփվում ենք, ներկա լինում միմյանց տարբեր առիթների։ Եռաբլուրում հավաքվում են ընկերները, անընդհատ իր մասին են խոսում, հումորով էր, մինչև հիմա բոլորը հումորային տարբեր դրվագներ են հիշում։ Շատ լուսավոր տղա էր Դավիթս»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Որոտանից ժամանակ առ ժամանակ իրենց տանում էին Ջրական զորավարժությունների։ Օգոստոսին վերադարձել էին, հաջորդ գնդին էին տարել։ Սեպտեմբերին նա պետք է արձակուրդ գար։ Երևի թե ամսի տասն էր, Դավիթը զանգեց ու ասաց, որ իրենց նորից տանում են Ջրական. «Որպես լավ պատրաստված գունդ, մա՛մ, մեզ նորից հետ են տանում»։ Իրեն միշտ ուղարկում էի հիգիենայի պարագաներ, որևէ այլ բան չէր ուզում։ Բայց զանգերից մեկի ժամանակ քաղցրեղեն խնդրեց, հետո իմացա, որ սեպտեմբերի 25-ին տղաներից մեկի ծնունդն է, ուզում են շնորհավորել։ Այդ օրը երեկոյան զանգահարեց, խոսում էինք, ասաց. «Մա՛մ, պառկած էի, վերևում ԱԹՍ էր պտտվում»։ Այդ օրը նա մեզ ոչինչ չասաց, բայց իրենք հրաման ունեին՝ գնալ դիրքերի թաքստոցներ։ Տղայիս հետ միայն սեպտեմբերի 27-ին չեմ խոսել։ Դրանից հետո ամեն օր շատ կարճ զրույցներ ենք ունեցել, բայց անգամ այդ պահերին հասցնում էր հումորներ անել։ Երբեք չբողոքեց, հակառակը՝ ամեն ինչ լավ է, ուտելիք ունենք, մի մտածիր»։

 Հոկտեմբերի 2-ին մայրիկը վերջին անգամ է խոսել որդու հետ։ «Ամեն զանգի ժամանակ ասում էր. «Մա՛մ, ո՞նց եք, ձեզ մոտ ամեն ինչ նորմա՞լ է»։ Ամսի երկուսի առավոտյան ինն անց կես զանգահարեց։ Ձայնի մեջ հոգնածություն ու հիասթափություն կար։ Բոլորին ասել եմ՝ Դավթի ձայնը դուրս չեկավ։ Հոկտեմբերի 2-ի լուսադեմին հրաման են ստացել առաջնագիծ գնալու։ Դավիթս շատերի հետ է այդ օրը խոսել, բայց ոչ մեկին ոչինչ չի ասել։ Տղաների պատմելով, ժամը 11-ի կողմերն առաջ են գնում, զենքերն իջեցնում են, տեղափոխում, սկսվում են օդային հարվածները։ 30 հոգուց ավելի զինծառայող է եղել իրենց խմբում, ութը զոհվել են»։

Դավթի զանգերը դադարում են։ Ընտանիքը սկսում է անհանգստանալ։ Հոկտեմբերի 5-ին «Լուրերի» մարզական հատվածում հայտնում են նրա զոհվելու լուրը։ «Նա այնքան ճարպիկ էր, աշխույժ, որ իմ մտքով անգամ չի անցել զոհված տղաների անունները կարդալ։ Հոկտեմբերի 7-ին ինձ հայտնեցին լուրը։ Չէի հասկանում «Դավիթը չկա» խոսքերի իմաստը»։

Դավիթը տուն է «վերադառնում»... ինն ամիս անց։ «Մարտի դաշտում իր հետ եղած և ողջ մնացած տղաներից մեկն ինձ ասել էր, որ Դավիթը չկա։ Երբ հարվածները սկսվել են, հրաման են ստացել՝ զոհված տղաներին թողնում եք և նահանջում։ Շտապօգնության մեքենան հասցրել է միայն վիրավորներին տեղափոխել։ Տղաները պատմում են՝ անհավանական է, որ կարողացել են այդտեղից ողջ դուրս գալ։ Երբ այդ հատվածը գրավում են, թշնամին տղաների 106 մարմին տեղափոխում է, որպեսզի հետագայում փոխանակում իրականացնի։ 2021 թվականի փետրվարի 16-ին Կարմիր շուկայում մեր տղաներին փոխանցել են հայկական կողմին։ Այստեղ արդեն նրանց պահել են Արմավիրում՝ սառնարաններում, հետո քիչ-քիչ սկսվել է մարմինների ճանաչման գործընթացը։ 2021 թվականի հունիսի սկզբին այստեղից ստացա ԴՆԹ հետազոտության դրական արդյունքները։ Հետո անալիզներն ուղարկել եմ նաև Մոսկվա։ 2021 թվականի հուլիսի 13-ին այնտեղից ստացա համընկնման պատասխանը։ 2021 թվականի հուլիսի 12-ին Դավիթս պետք է զորացրվեր»։

Ապրելու ուժի մասին. «Սկզբում ասում էի՝ չեմ ուզում ապրել, ինչի՞ս է պետք։ Բայց այդ օրերին իմ կողքին էին որդուս ընկերները, նրանց ծնողները, իմ հարազատները։ Նրանք ինձ միշտ ասում էին՝ մտածիր, թե Դավիթն ինչպես կցանկանար, որ կյանքդ շարունակեիր։ Տղաս չէր սիրում խեղճ, ընկճված մարդկանց։ Նա իրեն լավ էր զգում, որ ես իմ աշխատանքում առաջընթաց էի ունենում։ Իր խորհուրդներն իմ համար այնքան կարևոր էին, դրանք ընդունում էի, լսում իրեն։ Հիմա էլ փորձում եմ հոգևոր կերպով այդ կապը պահել։ Իր ընկերները՝ դպրոցից, ֆուտբոլային ակումբից, զորամասից, ինձ հետ կապ են պահպանում։ Ինձ ասում են՝ Դավթի կարոտը ձեզանից ենք առնում։ Այնքան հետաքրքիր էր՝ կարող է սարսափելի հոգեվիճակում լինեի, մեկ էլ իր ընկերներից մեկը զանգահարեր կամ գար մեր տուն։ Զրուցում էինք, և կարծես հաղթահարեի այդ ծանր հոգեվիճակը։

 Մի ճանապարհ պետք է անցնեմ, այն անցնելով, Աստծո կամոք, պետք է հասնեմ իր մոտ, տեսնեմ իրեն։ Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է։ Իր ծննդյան օրը՝ մարտի 30-ին, զանգով շնորհավորեցի տղայիս։ Այդ օրը կարծես իրեն շնորհակալություն հայտնեի՝ Դավի՛թ ջան, այնքան շնորհակալ եմ Աստծուն, որ քեզ է տվել ինձ, շնորհակալ եմ քեզ, որ դու հենց այս տեսակի մարդ ես։ Մաղթում էի, որ մեծ ու գեղեցիկ ապագա ունենա։ Հիմա հաճախ եմ մտածում իմ այդ երազանքների մասին։ Ինչ էի ցանկանում, արդյունքում ինչ ստացվեց»։

Հ. Գ. - Դավիթ Բաբայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
Самое популярное