Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳիշերը Ռուսաստանի շրջանների վրայով խոցվել է 373 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Պոլտավայի պահեստային համալիրին, որն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի պահեստավորման համար։
Ռուսական բանակը հարվածել է «PS-330 NIVKI» էլեկտրական ենթակայանին, որը մատակարարում է իրականացրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Հարվածել է նաև Օդեսայի նավահանգիստ ուղևորվող բեռնատար նավի, որը ռազմական պարագաներ է տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի համար։