Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դպրոցական տարիներից սիրահարված էինք։ 2004 թվականին ընտանիք կազմեցինք։ Ծնվեցին մեր զույգ աղջիկները, նրանց ծննդից տասը տարի անց՝ մեր տղան։ Իրար նվիրված ամուսիններ էինք, կես բառից իրար հասկանում էինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Միքայելի կինը՝ Ասյան։

Ամուսնու մասին խոսելիս նշում է՝ նվիրվող տեսակ էր։ «Բարի էր, անվերապահորեն նվիրվում էր մարդկանց, բայց կարող էր նաև շուտ հիասթափվել։ Միշոս, մենք իրեն այդպես էինք դիմում, շատ ընկերասեր էր։ Իր նմանը չկա, եզակի էր։ Ես իր կողքին եմ եղել և՛ լավ, և՛ դժվար ժամանակներում։ Բնական է՝ ծառայությունն իր դժվարություններն ուներ։ Ծառայողի ընտանիք էինք, և, ինչպես ընդունված է ասել, կինն էլ է ամուսնու հետ «ծառայում»։ Շատ հարգված է եղել թե՛ զորամասում, թե՛ շրջապատում, թե՛ իր հարազատների շրջանում։ Անկրկնելի հումորի զգացում ուներ։ Նվիրված հայր ու որդի էր։ Շատ էր կարևորում, որ մեր աղջիկները բարձրագույն կրթություն ստանան։ Կրթված, հարգված մարդն իր համար առաջին տեղում էր։ Զրույցների ժամանակ ինձ միշտ ասում էր. «Աս, այնպես պետք է մեծացնենք մեր զավակներին, որ մեր հայրենիքի արժանի քաղաքացիները լինեն, ինչոր մի բանով ծառայեն մեր երկրին»։ Սիրում էր մեր հայրենիքը»։

Միքայելը ծնունդով Շիրակի մարզի Ախուրյան համայնքից է։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Այն ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախում՝ «Մարտունի-2»-ում, սկզբում որպես դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատար։ «Այդ ընթացքում ծնվեցին մեր աղջիկները։ Արցախում մեկ տարի ծառայելուց հետո տեղափոխվեց ծառայության Շիրակի մարզ։ Այնտեղ յոթ տարի ծառայելուց հետո տեղափոխվեց Տավուշի մարզ»։

Միքայելն ավարտում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի մասնագիտացման դասընթացները։ Վերապատրաստվում է որպես շտաբի պետ և գումարտակի հրամանատար։ Ստանալով համապատասխան որակավորում՝ ՀՀ ԶՈւ N զորամասում նշանակվում է գումարտակի հրամանատարի՝ մարտական գծով տեղակալ։

Ասյան ասում է՝ 2015 թվականին տեղափոխվեցին Բաղանիսում ծառայելու։ «Սկզբում վարձով էինք բնակվում, իսկ հետո մեզ երեք սենյականոց բնակարան տրամադրեցին։ Այդ բնակարանը մինչև հիմա կա, ինչի համար շնորհակալ եմ զորամասի հրամանատարությանը։ Մենք հիմա էլ գնում ենք Նոյեմբերյան, կապ պահպանում բոլորի հետ։ Այնտեղ խաչքարեր են տեղադրվել, հուշանկյուններ կան։ Ամեն անգամ ծաղիկներ ենք տանում և հարգանքի տուրք մատուցում մեր բոլոր տղաներին։ Միքայելը շատ էր սիրում Նոյեմբերյանը, Կողբը։ Իր հարազատ գյուղի պես էր վերաբերվում։ Ամեն ծառի և թփի հետ ուրախանում էր։ Իր համար կարևոր էին զորամասը, սարն ու ձորը, եկեղեցիները։ Առաջին տեղում էր հայրենիքը։ Ընկերները միշտ պատմում են՝ Աթոյանը մտնում էր զորամաս, բոլորը խաղաղվում էին, նա մեր խաղաղության աղավնին էր։ Չէր սիրում, երբ մարդիկ իրարից նեղացած էին մնում, եթե նման բան նկատեր, բոլորին կհաշտեցներ, իրոք, խաղաղության աղավնի էր։ Այս դեպքերից հետո ասել եմ՝ երանի նրան, ով չի ճանաչել Միշոյիս»։

Միքայել Աթոյանի ծառայողական բնութագրում ասվում է. «Մայոր Աթոյանը 2015 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ։ Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես հմուտ, գրագետ, բանիմաց, կարգապահ զինծառայող։ Պահանջկոտ էր, միևնույն ժամանակ՝ հոգատար իր ենթակա անձնակազմի նկատմամբ։ Օժտված էր կազմակերպչական բարձր հատկանիշներով։ Կարողանում էր ճիշտ ժամանակին և բարձր պատասխանատվության զգացումով լուծել իր առջև դրված խնդիրները։ Բնավորությամբ ընկերասեր էր,նվիրված, բարի, միևնույն ժամանակ՝ խստապահանջ։ Վայելում էր զորամասի ողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Նա ծառայության մեջ էր։ Մեր տունը Կողբում էր, իսկ զորամասը՝ Բաղանիսում։ Այդ օրերին, բնականաբար, բոլորն էին գերուշադիր։ Նա էլ իր հերթին փորձում էր բոլորին օգտակար լինել, այս կամ այն մարդու մասին տեղեկություն իմանալ։ Հոկտեմբերի 19-ի առավոտյան զանգահարեց ինձ, ասաց. «Անհասանելի կլինեմ, չանհանգստանաս, շուտ հասանելի կդառնամ ու կզանգեմ քեզ»։ Եվ այլևս ինձ չզանգեց։ Վեց տարի է անցել, հեռախոսս ձեռքիս մեջ քնում և արթնանում եմ՝ սպասելով այդ զանգին»։

Միքայելն ընկերների հետ հասնում է Արցախ, այնտեղ իրականացնում են մարտական գործողություններ։ Հոկտեմբերի 20-ին դիպուկահարի կրակոցից Միքայելն անմահանում է Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում։

Նա տուն է «վերադարձել» 50 օր անց։ «Անդադար ու բոլորն իրեն էին փնտրում։ Միշոյիս գտել էին չեզոք տարածքում, բավականին մեծ դժվարությամբ են իրեն դուրս բերել այնտեղից»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրելու ուժ տվեցին իմ երեխաները։ Չէի կարող ինձ կորցնել և նրանց միայնակ թողնել։ Ապրեցինք հանուն երեխաներիս։ Մեր ամբողջ մեծ ընտանիքով բարձր ենք պահում Միքայելիս անունը։ Ցավը չի թուլանում։ Ամեն օր իրեն այցի եմ գնում, վերադառնում տուն և այդ պահին այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ կգա։ Սպասումով ապրում ենք»։

Հ. Գ. - Մայոր Միքայել Աթոյանը ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի։ Պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով, գերատեսչական մեդալներով, 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով՝ թշնամական դիվերսիան կանխելու համար։ Հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
Самое популярное