Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հոկտեմբերի 18-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության բաժին է ահազանգել Ս. Մ.-ն և հայտնել, որ Աղվերանի անտառում ծառից կախված դի է հայտնաբերել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Արզական-Աղվերան լեռնային նստավայր կոչվող տարածքում՝ անտառային հատվածում, հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնության քաղաքացի 22-ամյա Բոգդան Ս.-ի դին։
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։