Կանադայի ռազմական բազայում բռնկված հրդեհից հետո երեսունինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի Ուեյնռայթ ռազմաօդային բազայում հրդեհից հետո հիվանդանոցներ է տեղափոխվել գրեթե 40 մարդ, որոնցից 19-ը գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է CTV-ն՝ հղում անելով Ալբերտայի վարչապետ Դանիել Սմիթին։
«Ուեյնռայթ ռազմաօդային բազայում հրդեհից հետո հոսպիտալացվել է 39 մարդ, որոնցից 19-ը՝ ծանր վիճակում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հոսպիտալացված մյուս ութ մարդկանց վիճակը կայուն է, իսկ ևս 12 մարդ ամբուլատոր բուժում է ստանում։
Նախորդ օրը Ուեյնռայթի ռազմաօդային բազայում արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել։ Գեներալ-մայոր Ռատլանդի խոսքով՝ տեղական վարժական հրապարակում խոտ է բռնկվել, և ուժեղ քամին արագորեն տարածել է կրակը դեպի այն տարածքը, որտեղ զորքերը վարժանքներ էին անցկացնում Լատվիա տեղակայվելուց առաջ։
Նրանք վարժանքների շրջանակներում մարզվում էին ձեռքի նռնակներ նետելու և հարձակում իրականացնելու հարցում՝ հարձակվելով թշնամու իմիտացիոն դիրքերի վրա։