Աշոտյանը ԵԽԽՎ-ում տեղի ունեցած սկանդալի մասին. Հայկական իշխանությունների բարոյական անկումն ակնհայտ է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրմեն Աշոտյանը, ով նախկինում ղեկավարել է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, գնահատական է տվել ԵԽԽՎ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Հռիփսիմե Գրիգորյանի ելույթին և մեկնաբանել Վեհաժողովի դիտորդական առաքելության զեկույցի բովանդակությունը, գրում է tsargrad.tv–ն։
Աշնանային նստաշրջանում ելույթ ունենալիս Գրիգորյանը հայտարարել էր, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը «օտարերկրյա գործակալ» է։ Նրա խոսքով այդ կարգավիճակը, իբր, հաստատվում է «փաստերով և փաստաթղթերով»։ Սակայն ոչ մի ապացույց չներկայացվել, ինչպես նաև պարզաբանում չի տրվել, թե կոնկրետ ո՞ր պետության մասին է խոսքը։ Նրա այդ արտահայտությունը հաջորդել է բրիտանացի պատվիրակ Էդվարդ Լիի հայկական իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշումների վերաբերյալ հայտարարությանը։
Լրագրողների հետ զրույցում Աշոտյանը զարմանք է հայտնել, որ Գրիգորյանի ելույթը զարմանք է առաջացրել։ Նա նշել է, որ մարդը նույն կերպ է իրեն պահում անկախ հանգամանքներից՝ «թե՛ տանը, թե՛ արտերկրում», ուստի ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը սպասելի էր։
Նախկին նախարարը կարծում է, որ հայկական պատվիրակության անդամներն այնքան լկտի պահվածք են դրսևորել, որ քննադատական խոսքեր են հնչել նույնիսկ այն եվրոպացի ներկայացուցիչների կողմից, ովքեր սովորաբար բարյացակամ են տրամադրված հայկական իշխանությունների նկատմամբ։
«Սա բարոյական անկման հերթական ցուցիչն է», - հայտարարել է Աշոտյանը։ Այնուհետև նան անդրադարձել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին։ Նրա խոսքով փաստաթղթում նշվում են այնպիսի բազմաթիվ խախտումներ, որոնք Վեհաժողովի անդամները չէին կարող պարզապես անտեսել: Միաժամանակ նա կարծում է, որ այդ դիտարկումներն անհրաժեշտ են, որպեսզի Վեհաժողովը պահպանի օբյեկտիվությունը իրավիճակի գնահատման հարցում։ Հետևաբար, Աշոտյանը հորդորել է հայկական ընդդիմությանը չչափազանցնել այդ ձևակերպման նշանակությունը և դրա հիման վրա «կեղծ նարատիվներ ու ակնկալիքներ» չձևավորել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am