Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցին խոստովանել էր՝ եկել-հասել են Հայաստան, որ հայերի արյուն թափեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շաքիում Հայաստանի սահմանն անօրինականորեն հատած ադրբեջանցի դասալիքի կողմից իրականացված հանցագործությունը չի դադարում թե՛ հանրային, թե՛ քաղաքական դաշտում քննարկման, քննադատությունների թեմա լինել։ Հանրությունը և խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը իշխանություններին մեղադրում են անգործության և Հայաստանի անվտանգային ոլորտում անարդյունավետ կառավարման մեջ, այնինչ իշխանությունը չի շտապում պատահածի պատասխանատվությունը ստանձնել՝ քավության նոխազ դարձնելով ընդամենը ԱԱԾ փոխտնօրենին։
  
Իշխանական պատգամավորներն ու կառավարության ղեկավարն ընդամենը արձանագրում են, որ ադրբեջանցին քրեական հանցագործ է, սպանության փորձ է կատարել մեր հայրենակցի նկատմամբ ու դրանով սահմանափակվում՝ դեպքը ներկայացնելով որպես սովորական հանցագործություն, այլ ոչ թե ազգամիջյան խնդիր։ Ավելին, Փաշինյանը աշխատում է ադրբեջանցի զինծառայողին ներկայացնել իբրև զոհ, որը դեպքերի բերումով է հանցագործություն կատարել, այլ ոչ թե կանխամտածված։
 
Իր հարցազրույցներից մեկում նա զինծառայողի՝ Հայաստանի սահմանը հատելու քայլը փորձում է արդարացնել հավանական մառախուղ լինելու հանգամանքով, իբրև խիտ մառախուղի պատճառով նա կարող էր նկատած չլինել, թե ինչպես է լքել Ադրբեջանի սահմանը և հայտնվել Հայաստանի տարածքում։ Բայց վարչապետը շատ լավ գիտի, որ զինծառայողն առնվազն երեք օր շրջել է հայկական բնակավայրերով, որտեղ ամենևին մառախուղ չի եղել, օգտվելով տան տերերի բացակայությունից՝ նրանց տանը գիշերներ է անցկացրել, սնվել և անգամ ձմեռվա համար պաշարած կոմպոտն է բացել ու խմել։
 
Դժվար թե զինծառայողը գիտակցած չլիներ, որ այլ երկրի տարածքում է և մոլորված լինելու դեպքում կարող էր վերադառնալ իր հայրենի Ադրբեջան։ Հետ դառնալու փոխարեն նա առաջացել է հայկական բնակավայրերով՝ ավելի ու ավելի հեռանալով սահմանից և ի վերջո պատանդառելով հայ երեխաներին, նրանցից մեկին սպանելու դիտավորությամբ՝ լրջորեն վիրավորելով նրանց մորը, որն անդամալույծ է դարձել։
 
ՔՊ-ականների համար այս դեպքը բացարձակ արտառոց չէ և հավասարազոր է երկրի ներսում տեղի ունեցող սովորական հանցագործություններին. Սուրեն Պապիկյանն ասում է, որ զինծառայողը դիվերսանտ չէ, ահաբեկիչ չէ, Փաշինյանն ասում է, թե դիվերսանտ լիներ, ձերբակալելու ժամանակ դիմադրություն ցույց կտար՝ մոռանալով, որ զինվորը արյունաքամ ու թուլացած է եղել։ ՔՊ պատգամավորները ևս ադրբեջանցու արարքում չեն ուզում ազգամիջյան ատելության որևէ դրսևորում տեսնել և ընդունել, որ ադրբեջանցին կրակել է կնոջ և երեխաների ուղղությամբ, որովհետև նրանք հայ են, այլապես ինչո՞ւ պետք է նման քայլի գնար, եթե նրա մոտ հայերի նկատմամբ ատելության կոդը չգործեր, ինչո՞ւ պիտի վախենար անմեղ, չզինված ու հանկարծակիի եկած երեխաներից։
 
Այս պատմության մեջ թերևս ամենահուսահատեցնողն այն է, որ առնվազն երեք օրվա ընթացքում, ադրբեջանցի գործընկերների կողմից ունենալով զինվորի՝ Հայաստան ներխուժելու մասին տեղեկությունը, հայաստանյան իրավապահները այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել նրան ու վնասազերծել, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել հայ կնոջ ճակատագրի և երեխաների հոգեվիճակի խեղումից։ Եվ եթե այդ դեպքը չլիներ, ով գիտի դեռ քանի օր կարող էր ադրբեջանցին Հայաստանի տարածքում մնալ՝ հաշվի առնելով իրավասու կառույցների անզորությունը և ինչ հանցագործություններ կարող էր գործել, եթե հայ կինը չվիրավորեր նրան ու չվնասազերծեր։
 
Երևի շատերը կհիշեն, որ նմանատիպ դեպք քպ-ականների օրոք եղավ նաև 2023 թվականին, երբ Նախիջևանի կողմից ՀՀ տարածք էին ներխուժել ադրբեջանցի դիվերսանտներ՝ ներխուժելով Սիսիան համայնք։ Այդ ժամանակ ևս իրավապահ կառույցների առաքելությունը կատարեցին հասարակ քաղաքացիները։
 
Ի տարբերություն վերջերս տեղի ունեցած դեպքի՝ այն ժամանակ ադրբեջանական զինվորական հագուստով մարդկանց ՀՀ տարածքում հայտնվելու մասին առաջինը ահազանգել էին Սիսիանի բնակիչները, մինչդեռ սահմանը հատելու ժամանակ պետք է ՊՆ-ի, ԱԱԾ-ի աշխատակիցները տեղեկացված լինեին այդ մասին։ Ավելին՝ նրանք անգամ չգիտեին, թե քանի դիվերսանտ է հատել Հայաստանի սահմանը։

Դիվերսանտներից մեկը երեք օր շարունակ ազատորեն ու անխափան շրջել է ՀՀ բնակավայրերով զինվորականների, ԱԱԾ-ի, ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների քթի տակ, Սիսիանից հասել Կապան, հասցրել սպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ Հայրապետ Մելիքսեթյանին, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդն էր, և միայն երջանիկ պատահականությամբ կապանցի երկու երիտասարդներ նրա ադրբեջանական զինվորական հագուստից հասկացել էին ով լինելը, բռնել էին նրան և ահազանգել ոստիկանություն։
 
Եթե չլինեին այդ երիտասարդները, ի՞նչն էր խանգարելու թշնամու դիվերսանտին հասնել Երևան, ճանապարհին նոր սպանություններ գործել, մայրաքաղաքում էլ նորից սպանություն անել։ Չէ՞ որ իր կողմից սպանված Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսով ու սոցիալական հարթակով ուղիղ եթեր մտած դիվերսանտը զգուշացրել էր մեզ՝ հայերիս, որ 400-500 հայի գլուխ է կտրելու՝ դա ներկայացնելով որպես արդեն կատարված իրողություն։
 
Այդ ընթացքում համացանցում տարածվեց նաև նրա ուղիղ եթերի տեսագրությունը, որում ադրբեջանցին հայտարարում էր․ «Հայտարարում եմ ամբողջ աշխարհին։ Երդվում եմ միակ Աստծո անունով, մեզ արարող Աստծո անունով։ Եկել հասել ենք Հայաստան։ Հայերի արյուն ենք թափել։ 400-500 հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ դեռ ողջ ենք, չենք մահացել։ Աստված տա, չենք մահանա։ Եթե մահանանք էլ, մեր մեղքերին թողություն տվեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքի արժանապատվությունը պահողն ենք»։
 
Երեք տարի առաջ ևս Փաշինյանն ամեն գնով փորձում էր արդարացնել դիվերսանտներին՝ մեկ որպես մոլորվածներ ներկայացնելով, մեկ որպես Հայաստանում ապաստան խնդրած հալածյալ ադրբեջանցիներ, որոնցից մեկն իբրև իր զորամասում միջանձնային խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ և որոշել է փախչել ու գալ Հայաստան, որպեսզի խոշտանգումների չենթարկվի։ Անգամ փորձ էր արվում մարդասպանի արարքը վերագրել ինքնապաշտպանությանը՝ տեղեկություններ տարածելով, թե իբրև ԶՊՄԿ պահնորդի սպանությունից հետո կոմբինատի պահնորդների համազգեստը փոխելու որոշում է կայացվել, քանի որ պահնորդները հատուկ հագուստ են կրել՝ Պակիստանի արտադրության, որը զինվորական համազգեստի է նման։ Կոմբինատի ղեկավարությունը ենթադրել է, որ հնարավոր է ադրբեջանցին կարծել է, թե զորամասի կամ բանակի դիրք է դիմացը, դրա համար էլ կրակել է պահնորդի վրա՝ ինքնապաշտպանության նպատակով։
 
Հատկանշական է, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ դիվերսանտին հայտնաբերել, վնասազերծել ու ոստիկաններին են հանձնել Սյունիքի տարբեր բնակավայրերի բնակիչները։ Մեկին Սիսիանի Աշոտավան համայնքում էին հայտնաբերել ու բռնել, երկրորդին էլ Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այսպես կոչված՝ «խոզանոցի» տարածքում:
 
Ի դեպ, երկրորդ դիվերսանտին վնասազերծած Գոռ Օհանջանյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, թե դեպքի վայր ժամանած ոստիկանները դժգոհ են եղել, որ ադրբեջանցուն բռնել են, հոխորտացել են երիտասարդների վրա, թե ինչու են նրան բռնել․․․

«Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, հետո ոստիկանները եկան ու մեզ են հարցնում, թե մենք ինչ ենք անում այստեղ, ինչու ենք բռնել և այլն: Մեր ոստիկաններն էլ, փոխարենը դրան բռնեին, եկել ու մեզ են բան ասում: Թուրք ենք բռնել, եկել մեզ ասում են՝ ի՞նչ եք անում, մեզ են գցում, հասկանո՞ւմ եք: Շատ վատ պահվածք ցույց տվեցին այդ ոստիկանները»,- լրագրողին պատմել է ադրբեջանցուն վնասազերծած երիտասարդը։
 
Ժամանակին իզուր չէր Փաշինյանը զգուշացնում իր ղեկավարած երկրի քաղաքացիներին, որ չի երաշխավորում նրանց անվտանգությունը։ Այն ժամանակ կմտածեի՞նք, թե ինչ նկատի ուներ նա նման հայտարարություն անելով։ Հիմա առավել քան ակնայտ է նրա ասածի իմաստը, պատերազմի վտանգից զատ մենք ենթարկված ենք նաև ադրբեջանական դիվերսիոն հարձակումների, քանի որ որևէ մեկը չի պատրաստվում հայտնաբերել, վնասազերծել նրանց մինչև բնակավայրեր մուտք գործելը։ Իսկ թե ինչ չարիք կարող են գործել այստեղ հակառակորդի զինված ուժերի ներկայացուցիչները, մենք մեր մաշկի վրա զգացել ենք։

Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
Самое популярное