Գազ չի լինի մինչեւ 19:00-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 6-ին ժամը 11:40-ից դադարեցվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի հատվածի, Զվարթնոց թաղամասի, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Մոնթեավան (Շահումյանի թ/ֆ) բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 19:00:
Գազպրոմ Արմենիա