Թուրքիայում զինվորական ավտոմեքենա են պայթեցրել. կան բազմաթիվ վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Հաքքարի նահանգում երկրի զինված ուժերին պատկանող ավտոմեքենա է պայթել ականի վրա։ Այդ մասին հայտնում է Dogan Haber գործակալությունը։
Վերջինի տեղեկություններով՝ ականը տեղադրել էն Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները։
Պայթյունի հետևանքով վիրավորվել է 17 զինծառայող։
Իշխանությունները օպերացիա են սկսել նահանգում, օդ են բարձրացվել նաև ուղղաթիռներ՝ ենթադրյալ հանցագործներին հայտնաբերելու համար։