Փորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կարող է հանգեցնել Երևանի և Մոսկվայի հարաբերությունների լիակատար խզմանը, կարծում է IMEMO RAS-ի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կամկինը, գրում է vfokuse.mail.ru–ն։
Փորձագետի խոսքով Հայաստանի ղեկավարությունը աստիճանաբար կրճատում է Ռուսաստանի հետ համագործակցությունը մի քանի ոլորտներում, այդ թվում տնտեսության և ռազմաքաղաքական ոլորտում։ «Փաշինյանն անում է ամեն ինչ, որպեսզի ռուս-հայ հարաբերությունները լիովին զրոյի հասցնի խզելով տնտեսական կապերը և սպառնալով դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից», - նշել է Կամկինը։
Մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար Եվրամիության հետ վիզաների դյուրացման հեռանկարի դիմաց, փորձագետը չի բացառել երկկողմ հարաբերությունների հետագա վատթարացումը։ «Եթե Փաշինյանին չտապալեն հայրենասեր հայերը, լիովին հնարավոր է, որ Հայաստանը հասնի Ռուսաստանի հետ անբարյացակամ հարաբերությունների նման մակարդակի», - հայտարարել է փորձագետը։
Կամկինի խոսքով Երևանի հետագա հեռացումը ռուսական ինտեգրացիոն միավորումներից և տնտեսական համագործակցության կրճատումը կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը դեպի ակնհայտորեն ոչ բարեկամական ուղղությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am