Գազ չի լինելու մինչեւ սեպտեմբերի 16-ի 20:00-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այգեստան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։
Սեպտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Անգեղակոթ, Շաղաթ, Բալաք, Մուծք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Սեպտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Հարթագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։