«Դա կկործանի երկիրը». Ռուսաստանում զգուշացրել են Հայաստանին ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու վտանգի մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին կկործանի երկիրը. այդ մասին rtvi.com-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլյովը։
«ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու համար ինչ-որ մեկը պետք է ֆինանսավորում ապահովի։ Իսկ երբ գումարի հոսքը սկսվի, նրանք կհայտնվեն պարտքային կախվածության մեջ և աստիճանաբար կկործանեն սեփական երկիրը»,- հիմնավորել է պատգամավորը։
Գուրուլյովը նաև նշել է, որ «Հայաստանը ներկայումս գտնվում է լիակատար արտաքին կառավարման ներքո բոլոր ոլորտներում»։
«Դա ներառում է նաև ՆԱՏՕ-ի չափանիշներին անցումը. նրանք ձգտում են դրան և վստահորեն շարժվում այդ ուղղությամբ։ Մյուս խնդիրն այն է, որ նրանց իրականում չի հաջողվի անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Երկիրը ծայրահեղ աղքատ վիճակում է»,- կարծիք է հայտնել պատգամավորը։
ՆԱՏՕ-ի ոճով զինվորական ողջույնի կիրառմանը անցնելը, որի մասին հաղորդել են հայկական լրատվամիջոցները, այդ միտման «առաջին նշանը չէ», նշել է Գուրուլյովը։ «Պարոն Փաշինյանը վաղուց է փորձում Հայաստանը կտրվել Ռուսաստանից և իր երկիրը տանում է, անկեղծ ասած, դեպի փլուզում։ Շատերը դա հիանալի հասկանում են։ Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ Հայաստանը, ցավոք, գտնվում է արտաքին կառավարման ներքո. այնտեղ ԱՄՆ դեսպանատունն ունի 2300 հոգուց բաղկացած անձնակազմ»,- հավելել է rtvi.com-ի զրուցակիցը։
Ավելի վաղ hraparak.am առցանց պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ հայ զինծառայողներին հրահանգվել է ողջույնը կատարել ՆԱՏՕ-ի չափանիշներով՝ ձեռքը մոտեցնելով գլխին առանց գլխարկի։ Հոդվածում պնդվում է, որ «զինվորականներին ակնհայտորեն դուր չեն գալիս այդ անիմաստ փոփոխությունները»։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը հայտնել է, որ նման որոշում չի կայացվել, թեև այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am