Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՋուլֆայում հանդիպել են Իրանի և Հայաստանի մաքսային ծառայությունների ղեկավարները։
Ֆորուդ Ասգարին և Էդուարդ Հակոբյանը ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Կողմերը քննարկել են նաև փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակման, բեռնատարների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության համակարգման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այցելել են Իրան-Հայաստան սահմանային տերմինալ: