Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ իր ներդրումն ունենալ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի շրջանում խաղաղության հաստատման գործում: Այս մասին միավորման գագաթնաժողովին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Չինաստանի առաջնորդն ընդգծել է նաև, որ կազմակերպությունը պետք է առաջատար դեր ստանձնի խաղաղության և կայունության պահպանման գործում:
Նա կոչ է արել միավորման պետություններին հետևել միջազգային հարաբերություններում ժողովրդավարացման միտմանը, նպաստել գլոբալ կառավարման ավելի արդար ևիրավահավասար համակարգի կառուցմանը և պաշտպանել Միավորված ազգերի կազմակերպության հեղինակությունը: