Սարատովում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը և առաքման հաբը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍարատովում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի տակ են ընկել Ozon-ի լոգիստիկ կենտրոնը և առաքման հաբը, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱԹՍ-ի հարվածի տակ է ընկել Սարատովում գտնվող մեր լոգիստիկ կենտրոնը և առաքման հաբը։ Մենք օպերատիվ կերպով տարհանել ենք աշխատակիցներին, նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Հրդեհ է բռնկվել, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունում հայտնել են, որ լոգիստիկ կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է մատակարարումների ընդունումը և ապրանքների առաքումը տարածաշրջանում։ Պահեստում տեղակայված ապրանքները կթաքցվեն մարկետփլեյսի ցուցափեղկից։ Ապրանքների մի մասը կչեղարկվի կամ կառաքվի այլ պահեստներից։