Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին պաշտոնյան բացում է «չակերտները». ինչ է կատարվում ՊՆ-ում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

armlur.am-ը գրում է.

ՊՆ-ում ներքին խմորումները խորանում են Արդեն տեւական ժամանակ է, ինչ լարված են պաշտպանության նախարարության լրատվական վարչության պետ Վարդան Ավետիսյանի եւ ՀՀ ՊՆ տեղեկատվական հարցերով պատասխանատուների, խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հարաբերությունները: Ու այս ներքին խմորումների պատճառով լրատվամիջոցներն են հայտնվել խնդրի առաջ:

Հիմա ասվածը հիմնավորենք փաստերով:

Այս տարվա հունիսին «Ժողովուրդ»-ին դիմեց Երեւանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը եւ աղմկահարույց մանրամասներ պատմեց ՊՆ-ում տիրող իրավիճակի մասին: Ու մինչ Երեւանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետի հայտնած տեղեկությունները հրապարակելը, պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, պաշտոնապես դիմեցինք ՀՀ պաշտպանություն, որպեսզի մեզ պարզաբանեն, թե Երեւան քաղաքի բնակիչ Հարություն Ոփանյանը ե՞րբ եւ ի՞նչ պաշտոն է զբաղեցրել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում, ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից եւ այլ մանրամասներ:

Ինչպես ավանդաբար, չէինք ցանկանում միակողմանի նյութ հրապարակել: Սակայն ՊՆ-ն մինչ օրս չի պատասխանել մեր հարցերին: ՊՆ Երեւանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը նույն մանրամասները փոխանցեց նաեւ մեր գործընկերներ «Առավոտ» օրաթերթին, եւ նրանք առանց ՊՆ պարզաբանման, օպերատիվ կերպով հրապարակեցին Ոփանյանի պատմությունը, ինչը միանգամայն արդարացված էր:

Նախկին պաշտոնյան բացում է «չակերտները» Իսկ ո՞րն էր ՊՆ նախկին աշխատակցի պատմությունը: Պարզվում է` Հարություն Ոփանյանը 2007-2012-ին ծառայել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում եւ զբաղեցրել տարբեր պաշտոններ: 2005-2007-ին եղել է Իջեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի սպա, 2009-2010-ին եղել է ՌՈ վարչության օպերատիվ բաժնի ավագ սպա, 2010-2012-ին՝ Արմավիրի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ, 2012-ին՝ Երեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ:

Ըստ Ոփանյանի՝ Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը ճնշումների միջոցով ստիպել է սպաներից մեկին, որ իր դեմ ցուցմունք գրի, թե ինքը կաշառք է վերցրել ու Էջմիածնի մի դեպքով գործ է թաքցրել: Հարություն Ոփանյանը հիշել էր նաեւ ՊՆ N զորամասում ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի դեպքի հետ կապված որոշ մանրամասներ. «Այդ գործով անիմաստ տեղը բռնեցին, կալանավորեցին նյարդային բաժանմունքի վարիչ Մինաս Մկրտչյանին: Գրություն գրեցինք, որ Մինասին անիմաստ է ձերբակալել, այսինչ բժիշկներին է պետք կալանավորել:

Բայց այդ բժիշկներին ո՞նց կկալանավորեին, պարզվում է՝ բժիշկներից մեկը Սեյրան Օհանյանի եղբորորդու, այն, որը Արարատում զորամասի հրամանատար է, դրանց բարեկամն է»: Հարություն Ոփանյանի խոսքերով՝ մի քանի անգամ փորձել են «գործ սարքել» իր գլխին. «Լսում եմ, որ Էջմիածնի ինչ-որ դեպքով գործ են հարուցել: Մի սպա է զանգում, որը նախկինում աշխատել է եղբորս հետ նույն զորամասում, ասում է՝ ինձ տարան ՌՈ, ճնշումների հիման վրա ասում են՝ գրեմ, որ քեզ 1 տարի առաջ կաշառք եմ տվել: Սպան հրաժարվում է, ասում է՝ չեմ կարող, ու դուրս է գալիս, ինձ է զանգում: Ասեցի՝ գնա, ինչ ուզում ես արա, ես մտածելու բան չունեմ, վախենալու բան էլ չունեմ: Անցնում է 3-4 օր, սպային տանում են զինվորական դատախազություն, կոնկրետ Երեւանի Կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանն է լինում, 2012 հուլիսի 19-ին ստիպողաբար ցուցմունք են կորզում: Քննչականից մի հատ քննիչ են կանչել, ասել են՝ էս հայտարարության հիման վրա գործ հարուցի ու ձերբակալի: Ես մտածեցի՝ ո՞ւմ դեմ կարամ քյալլա տամ՝ Կոստանյան Գեւորգի՞, թե՞ Օհանյանի: Էսօր կա՞ ՀՀ-ում սպա, որ կարող է էդ երկուսի հետ քյալլա տալ: Մնայի Հայաստանում, ի՞նչ անեի: Կնստեի մի 7-8 տարի, ոնց որ իմ ընկերոջ հետ է եղել, հետո կդիմեի Եվրադատարան, ինձ կարդարացնեին, դրանից հետո պարզվեր… իսկ իմ կյանքը ո՞ւմ համար կործանեմ՝ Սեյրանի՞ համար, թե՞ Գեւորգի համար:

Փրկելով կյանքս՝ ես հեռացա ՀՀ-ից»:

Ըստ նրա՝ աշխատանքից ազատվելուց հետո իր դեմ մահափորձ են արել. «Հուլիսի 23-ի 24-ի լույս գիշերը իմ «Մերսեդեսի» վրա կրակեցին: Մեքենայի հետեւը լրիվ ցխվել էր»: Ավստրիայում Ոփանյանի գործով զբաղվում է իրավապաշտպան հասարակական կազմակերպություն՝ իր նկատմամբ անհիմն քրեական գործ հարուցելու համար: Ոփանյանը նաեւ դիմել է ՄԻԵԴ, որտեղ գործը վարույթ է ընդունվել:

Այդպես էլ չպատասխանեցին Երբ համացանցը ողողվեց Ոփանյանի բացահայտումներով, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ստիպված եղավ անձամբ արձագանքել հրապարակմանը` հերքելով Հարություն Ոփանյանի պնդումները. «Սեփական օրինազանցությունները կոծկելու, արդարամիտ երեւալու համար անհիմն մեղադրանքներ հնչեցնելը առնվազն անբարոյական է»:

«Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմեց ՊՆ-ին` խնդրելով մեր հարցման պատասխանը: Սակայն այդպես էլ չպատասխանեցին, ինչը նշանակում է, որ ՊՆ-ն լրատվամիջոցներին դրդում է տեղեկությունները հրապարակել` առանց ճտելու: Ու երբ սկսեցինք հետաքրքրվել իրավիճակի մանրամասներով, պարզեցինք, որ ՊՆ-ին ուղղված հարցումներին չպատասխանելը խորը արմատներ ունի: Պն-ի ներքին խմորումները Ըստ ՊՆ-ում պտտվող լուրերի՝ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի եւ ՊՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանի հարաբերությունները լարված են: Ու սա է պատճառը, որ շատ հաճախ լրատվամիջոցները նամակ են ուղարկում ՊՆ եւ պատասխանը կա՛մ չեն ստանում, կա՛մ էլ ստանում են բավականին ուշացումով, երբեմն արհեստական: Ըստ ամենայնի, Արծրուն Հովհաննիսյանին լրատվական վարչությունում այնքան լուրջ չեն ընդունում, որ հաճախ չեն էլ թողնում ՊՆ պաշտոնական կայքում նյութեր տեղադրի: ՊՆ պաշտոնական կայքը վարչությունում համարում են լուրջ ու ծանրակշիռ էջ, որտեղ ամեն տեղեկություն չէ, որ պետք է հրապարակել:

Թերեւս դա է պատճառը, որ որպես տեղեկատվական հարթակ, Արծրուն Հովհաննիսյանն օգտագործում է սոցիալական ցանցի իր էջը: Եւ քանի որ Վարդան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի համագյուղացին է, Տեղ գյուղից, վայելում է նրա ուղղակի հովանավորությունը, ուստի ՊՆ-ում նաեւ լրատվական հարցերը համակարգող փոխնախարար Դավիթ Տոնոյանը չի կարողանում ինչ-որ բան ստիպել Ավետիսյանին: Հիշեցնենք, որ Վարդան Ավետիսյանն էր այն մարդը, որ ապրիլյան սահմանային լարվածության օրերին կանոնակարգում էր կամավորների ռազմաճակատ մեկնելու գործընթացը: ՊՆ ներքին իրավիճակը Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում իր իմացած բառով բնութագրեց. «Սա անհեթեթություն է:

Ինչ մնում է իմ ֆեյսբուքում գործելուն, ապա ես ինչ պատճառով որ այն երբեմն գերադասում եմ պաշտոնականից, նույն պատճառով հիմա ձեզ դա չեմ ասի, քանի որ երկու դեպքում էլ դրանից կարող է օգտվել մեր հակառակորդը: Մեր կայքը, ինչպես բոլոր պաշտոնական կայքերը, գործում է վարչության ենթակայությամբ եւ բավականին ակտիվ»:

Նկատենք, որ ՊՆ Ս. Օհանյանի մասին, ըստ էության, 3 ուղղությամբ է քարոզչություն արվում՝ ՊՆ կայքը, խոսնակը եւ նախարարի տիկինը: Օրինակ՝ Գյումրիում կայացած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողի բացման արարողության մասին նախ տեղեկություն տվեց նախարարի կինը իր էջով, ապա՝ ՊՆ պաշտոնական կայքը, որտեղ խնամքով ընտրված են այն նկարները, որոնցում Օհանյանի տիկինը` համացանցային ակտիվիստ Ռուզաննա Խաչատրյանը, չի երեւում: Ինչպես երեւում է՝ ՊՆ-ում տիկնոջ գերակտիվ կարգավիճակն այնքան էլ չեն ընդունում:

Վերջում հավելենք, որ ՊՆ-ում ներքին խմորումների մասին նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ է, սակայն մատը մատին չի տալիս իր ղեկավարած համակարգում մթնոլորտը հանդարտացնելու եւ համագործակցված աշխատանք կազմակերպելու համար: Արդյունքում տուժում են լրատվամիջոցները:

Քնար Մանուկյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/552663/

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное