Երեւանում տեղի ունեցած դաժան սպանության վայրում հայտնաբերվել է կտրված մատ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանում այսօր՝ հուլիսի 8-ին, տեղի ունեցած սպանության վայրում հանցագործության գործիք կացնից բացի, հայտնաբերվել է նաեւ կտրված մատ, որը պատկանում է կացնահարված 62-ամյա Վաչագան Մանսուրյանին:
Վաչագան Մանսուրյանն ու նրա 37-ամյա դուստրը՝ Թագուհի Մանսուրյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ կացնահարված 60-ամյա Կարինե Մանսուրյանը տեղում մահացել է:
Հիվանդանոցիցի NEWS.am-ին տեղեկացրել էին, որ Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանները վիրահատվել են, այս պահին նրանց վիճակը կայուն ծանր է:
Թագուհի Մանսուրյանը միացված է արհեստական շնչառության ապարատին, հայրը ինքնուրույն է շնչում:
Նշենք, որ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, որը Մանսուրյանների ընտանիքի նախկին փեսան է: Վլադիկ Մարտիրոսյանը նրանց հետ վիճաբանել է երեխայի խնամքի հետ կապված հարցերի շուրջ, որն ավարտվել է ողբերգությամբ:
2-ամյա տղա երեխան դեպքի պահին եղել է տանը, նրան հարեւաններն են տնից հանել եւ տարել բարեկամներից մեկի տուն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ եւ այլ առարկաներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական եւ դատագենետիկական փորձաքննություններ:
Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: