Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ հակառակ լավատեսական հայտարարությունների։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Հայկական ապրանքների արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես դեպի Արևմուտք, վերակողմնորոշելու փորձ, անշուշտ, կա»,- ասել է Աղասանդյանը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է վարչության տնօրենը, այդ փորձը չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգության ապահովման արդյունավետ և համակարգային աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունը։
«Եվրամիությունում նույնպես գործում են սանիտարական և բուսասանիտարական պահանջներ, թեկուզ և որոշ առումներով տարբերվող մեր պահանջներից, իսկ Հայաստանից ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, առայժմ նվազագույն է»,- ընդգծել է նա։