Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների ԵԱ բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏՀայ ծանրորդները շարունակում ելույթները Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Կոսովոյում ընթացող առաջնության 85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականից Հարություն Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 133, 138 և 141 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր:
Հրում վարժությունում մեր ծանրորդը գլխավերևում պահեց 160 և 168 կգ–ը: Այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 309 կգ արդյունքով էլ Հարություն Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։