Իրանը հայտարարել է, որ պատրաստում է հզոր զենք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը պատրաստել է ավելի հզոր զենք Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների վերսկսման դեպքում, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի ստորաբաժանում) մամուլի խոսնակ Հոսեյն Մոհեբին։
«Եթե պատերազմը կրկին սկսվի, ապա, իհարկե, մեր օգտագործած զենքերը տարբեր կլինեն, և այդ տարբերությունը կարող է լինել մարտագլխիկների արտադրության, հարվածների ճշգրտության, հրթիռների հեռահարության կամ որևէ այլ ցուցանիշի մեջ», – ասել է նա իրանական Defa Press գործակալությանը։
Իրանի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հավելել է, որ Թեհրանը ամեն օր կատարելագործում է բոլոր զենքերի հնարավորությունները և արտադրում ավելի ճշգրիտ, կործանարար և տեխնոլոգիապես ավելի առաջադեմ զենքեր։