Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի. այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի աղետների կառավարման գործակալության խոսնակին։
Ավելի վաղ Reuters-ը՝ հղում անելով փրկարարական ծառայությանը, հայտնել էր, որ 20 մարդ է զոհվել։
Շաբաթ օրը Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: