ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հիշում են Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Վաշինգտոնի դաշնակիցների հրաժարումը ԱՄՆ-ին աջակցություն ցուցաբերել Իրանի հետ հակամարտությունում: Այս մասին Նյու Յորքի հարևանությամբ գտնվող Նասո շրջանի ոստիկանական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երբ նրանց օգնություն է պետք, նրանք կանչում են Ամերիկային: Ես միշտ չէ, որ ցուցաբերում եմ այն, քանի որ պատահել է, որ նրանք մեզ հետ ոչ այնքան լավ են վարվել։ Ի դեպ, ՆԱՏՕ-ն մեզ չաջակցեց: Մենք այդքան շատ էինք վճարում այսքան տասնամյակների ընթացքում։ Մենք ասացինք. «Կարո՞ղ էիք մեզ օգնել»: Իսկ նրանք պատասխանեցին. «Մենք կնախընտրեինք դա չանել»: Բայց մենք հիշում ենք դրա մասին», - հավելել է Թրամփը:
Վաշինգտոնը նախկինում բազմիցս քննադատության է ենթարկել Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում ՆԱՏՕ-ի որոշ եվրոպական դաշնակիցների գործողությունները: