Լևոն Արոնյանն անսպասելի պարտություն կրեց
ՍՊՈՐՏԺնևում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի վեցերորդ տուրում Լևոն Արոնյանն անսպասելի պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնային:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այժմ հայաստանցի գրոսմայստերը 3 միավորով 18 մասնակիցների մեջ բաժանում է 8-13-րդ տեղերը: Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր:
Հուլիսի 13-ին կայանալիք յոթերորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Անիշ Գիրիի հետ (Նիդեռլանդներ):