Դանի Ալվես. Ներողություն եմ խնդրում Գվարդիոլայից
ՍՊՈՐՏԲրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի խաղացող: Պայմանագիր կնքելուց հետո նա մեկնաբանել է, թե ինչու է մերժել «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը:
«Եթե Պեպ Գվարդիոլան ու «Մանչեսթեր Սիթին»իրենց նեղացած են զգում, ապա ես ներողություն եմ խնդրում նրանցից: Սակայն ես եկել եմ այստեղ չեմպիոն դառնալու համար», ասել է Ալվեսը:
34-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ՊՍԺ-ն գերազանցեց «Մանչեսթեր Սիթիին»: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը Ալվեսին երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ է առաջարկել: