Դաժան գիշեր է եղել․ ի՞նչ է հայտնում ՊՆ-ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 258 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ԱԹՍ–ները ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Պենզայի, Ռոստովի, Տամբովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Ադիգեայի Հանրապետության տարածքների և Ազովի ու Սև ծովերի ջրային տարածքների երկնքում»,– ասված է հաղորդագրությունում։