Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պատերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ զինամթերքի, այդ թվում՝ ՀՕՊ հրթիռների պակասը Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից հրաժարվելու պատճառներից մեկն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal թերթին։
«Մենք շատ ավելի շատ զինամթերք ունենք, քան որևէ մեկն աշխարհում, և շատ ավելի շատ, քան մեզ պահանջվում է», - հայտարարել է նախագահը հրատարակությանը՝ մեկնաբանելով նման տեղեկատվությունը։
Նշենք, որ հուլիսի 25-ին The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը որոշել է հետաձգել Իրանի դեմ ռազմական գործողության ակտիվացումը՝ Մերձավոր Արևելքում Patriot համալիրների և ՀՕՊ այլ համակարգերի զինամթերքի համար հակահրթիռների ամերիկյան զինանոցների հետագա սպառումից խուսափելու համար։
Հուլիսի 24-ին կայացած խորհրդակցության ընթացքում ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը զգուշացրել է, որ հրամանատարությունը կարող է վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Իրանի դեմ, բայց այդ դեպքում հակահրթիռների պաշարները կհայտնվեն վտանգավոր ցածր մակարդակի վրա։