Դերասան Գևորգ Գրիգորյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴերասան Գևորգ Գրիգորյանը հետևորդներին ցուցադրել է սիրելիին: Դերասանը սոցիալական ցանցերում հրապարակել է իրենց համատեղ լուսանկարները, որոնցում զույգը ջերմ գրկախառնված է:
«In the darkest of times, in the most dreadful hour, my light»,-անգլերենով գրել է դերասանը (թարգմ. «Ամենամութ ժամանակներում, ամենավատ պահերին՝ իմ լույսը»):

Գևորգի նոր ընտրյալը Քրիստինա Բալյանն է: Ինչպես նշված է աղջկա էջում, նա մասնագիտությամբ հոգեբան է: Օրերս նա ևս համատեղ տեսանյութ էր հրապարակել, որում ինքն ու դերասանը պարում են:
Ինչ վերաբերում է Գևորգին, նա տևական ժամանակ հանդիպում էր իր սերիալային խաղընկերուհու՝ դերասանուհի Ռոմելա Սարգսյանի հետ: Զույգի բաժանության մասին հայտնի դարձավ ամիսներ առաջ: